ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Այս տարվա հունվարի 1-ից մարտի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ենթակայության տակ գտնվող ենթակառուցվածքի դեմ արձանագրվել է ապօրինի գործողությունների 22 դեպք, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2020 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված միջադեպերի թիվը: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Այդ թվում գրանցվել են գողության, գողության փորձի, ՀԿԵ-ի գույքի, ենթակառուցվածքի, շարժակազմի վնասման դեպքեր, որոնք ուղղակիորեն սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ընկերության` հիմնականում արձանագրվում են էլեկտրական և կապի մալուխների գողության և անօրինական ազդեցության այլ դեպքեր:
Բոլոր հայտնաբերված դեպքերում ՀԿ–ն ակտիվորեն համագործակցում է հանրապետության իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ` չարագործներին հայտնաբերելու և հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար:
2020 թվականին երկաթուղում գրանցվել է 31 նմանատիպ դեպք:
Երկաթուղում հաճախակի են դարձել գողության դեպքերը. ՀԿԵ
ՀԿԵ-ում վստահ են, որ հասարակության կողմից երկաթուղային ենթակառուցվածքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը թույլ կտա ապահովել գնացքների երթևեկության անվտանգության պատշաճ մակարդակը, ինչպես նաև ընկերության և քաղաքացիների գույքի պահպանությունը:
Ճանապարհորդելն ավելի հարմարավետ կդառնա. ՀԿԵ–ն 27 նոր վագոն ու 2 նոր գնացք է շահագործելու