ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հայաստանի բանկերը առանց կողմնակի միջամտության ներել են Արցախյան պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները: Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա դիտարկմամբ` հայաստանյան բանկերը դա արել են առանց արտաքին միջամտության, բացառապես սեփական միջոցների հաշվին:
«Բանկերն ունեն ամրության պաշար անհրաժեշտ կայունության պաշար, որը թույլ կտա նրանց ներել այդ պարտքերը ՝ առանց լուրջ վնասելու իրենց ֆինանսական դրությանը»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ ներված գումարն այս պահին արդեն կազմում է շուրջ 2 մլրդ դրամ:
Նշենք, որ նախապես ներկայացրած հաշվարկով` պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքների վարկերի ընդհանուր չափը գնահատվել էր շուրջ 3 մլրդ դրամ:
Հիշեցնենք, 2020 թ.-ին ՀՀ հարկային օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխություններով ՀՀ կառավարությունը բանկերին ու վարկային կազմակերպություններին հնարավորություն էր տվել ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները:
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ
Այդ նպատակով կառավարությունը նաև այս դեպքերում հայաստանյան բանկերին ազատել էր վարկերի դիմաց վճարվող շահութահարկից ու չստացած եկամտահարկերից։