Կապան-Գորիս ճանապարհին իրանական ավտոցիստեռնը կողաշրջվել է. ճանապարհը միակողմանի փակ է

Մ-2 ավտոճանապարհի Շուռնուխ-Չայզամի հատվածն անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի և փրկարարների կողմից փակվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Կապան-Գորիս ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության ավտոցիստեռն է կողաշրջվել , ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 16-ին, ժամը 03:54-ին։ Ավտոցիստեռնը կողաշրջվել է, առկա է եղել վառելիքի արտահոսք:

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝ Սմաիլ Մակդի) մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչը (ցիստեռնը 22 տ լիցքավորած) կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ է, տուժածներ չկան»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մ-2 ավտոճանապարհի Շուռնուխ-Չայզամի հատվածը անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի և փրկարարների կողմից փակվել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։