ԵԽ–ն դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը արցախյան պատերազմում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաստատել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է վարձկանների օգտագործումը Սիրիայում և Ղարաբաղում։ Ինչպես նշվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաստատել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:

«Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ։ Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում։ Դա միջազգային իրավունքի խախտում է»,- ասվում է բանաձևի տեքստում։

Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Թուրքիային դուրս բերել իր զորքերը հյուսիսային Սիրիայից, որը նա օկուպացրել է առանց ՄԱԿ-ի որեւէ մանդատի, և պահանջում է վերադարձնել այնտեղ ձերբակալված սիրիացի քրդերին:

Այվազյանն ու Շալենբերգը մտահոգություն են հայտնել զինյալ ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ

Հարկ է նշել, որ բանաձևի գրեթե 100 հոդվածներից միայն 1-2 կետ է նվիրված վարձկանների օգտագործմանը։ Ոչինչ չի ասվում հումանիտար աղետի մասին ոչ միայն Արցախում, այլև հենց Սիրիայում, որին մասնակից են իսլամիստները։ Սիրիայի ավերածությունների ողջ մեղքը փորձում են բարդել նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության վրա։

Բանաձևում նշվում է, որ 2011 թվականի մարտից մինչ օրս Սիրիայում սպանվել է շուրջ 230 հազար խաղաղ բնակիչ: Եվրախորհրդարանը նշում է, որ սպանությունների 88%-ի համար պատասխանատվություն են կրում Սիրիայի իշխանությունները, 3%-ի համար ՝ Ռուսաստանի զինված ուժերը (ավիահարվածներից): Ըստ ԵԽ–ի` հակամարտության ընթացքում ամենից քիչ մարդ Է զոհվել ահաբեկչական ԻԼԻՊ-ի (ISIS) գործողությունների պատճառով` ընդամենը 2%։

«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են

Նշվում է, որ մոտ 150 հազար մարդ անհետ կորել է կամ մնում է կալանքի տակ, որոնցից 88 տոկոսը՝ Ասադի վարչակարգի կողմից։ Բայց չի հստակեցվում, թե արդյո՞ք պատերազմից ավերված Սիրիայում այնքան միջոցներ կան, որ այդպիսի մեծ թվով բանտարկյալներ պահեն):

Սիրիացի ահաբեկիչները ռազմագերի չեն. քննչական կոմիտեն` գերիների փոխանակման մասին

Այնուհետեւ նշվում է, կրկին առանց ապացույցների, որ այսպես կոչված սիրիական ռեժիմը քիմիական զենք և կասետային ռումբեր է օգտագործել։

Ահահաբեկչական խմբավորումները, Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով, նման բան չեն արել։

Հիշեցնենք` Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի էր, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստացել ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել էին ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը