ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
«Հայաստանի խորհրդարանի խոսնակը անձամբ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Մարալ Նաջարյանի գերությունից ազատման գործում կարևոր աջակցություն ցուցաբերելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ լիբանանահայ կինը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին, Բերձորում, որտեղ մեկնել էր անձնական իրերը վերցնելու։
Մարալից բացի, Ադրբեջանում ենթադրաբար ևս 3 հայ կին գերի կա. Զոհրաբյան
Մարալ Նաջարյանը մարտի 10–ին գերությունից վերադարձվել է Բեյրութ։
Նաջարյանի հետ գերեվարվել էր Բերձոր մեկնած մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան։ Նրան մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով։