Ադրբեջանին անցած տարածքում ևս 3 աճյուն է հայտնաբերվել

Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել: Որոնումները կշարունակվեն Հադրութի շրջանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik.Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի` թշնամու վերահսկողության տակ անցած հարավարևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է ԱԻ պետական ծառայությունը։

«Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել: Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն:

180 ծնող սպասում է պատասխանի. նախարարը չի բացառում, որ ոչ բոլոր աճյունները կնույնականացվեն