Երևանում 30-ամյա տղամարդը վայր է ընկել 10-րդ հարկից

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 15-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 3-րդ թաղամասի 30 շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 10-րդ հարկի բնակարանի բնակիչ 30-ամյա Անուշավան Ք.-ն է:

Վենդետա Գյումրիում. ավտովթարից մահացած քաղաքացու եղբայրը սպանել է տաքսու վարորդին

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, քանի որ նա կամ իրեն նետել է կամ անզգուշաբար վայր է ընկել 10-րդ հարկի պատշգամբի բաց պատուհանից:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: