ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ռուսաստանցի հայտնի պրոդյուսեր և երգիչ Վալերի Մելաձեի կինը` նույնպես հայտնի երգչուհի Ալբինա Ջանաբաևան, սպասում է իր երրորդ երեխային: Նա Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում երևում է նոր կլորացած փորիկը։
«Սպասում ենք», - լուսանկարը մակագրել է երգչուհին։
Սա զույգի համատեղ երրորդ երեխան է լինելու։
Մելաձեն սիրահարվել է Ալբինային դեռևս այն ժամանակ, երբ ամուսնացած էր նախկին կնոջ` Իրինա Մալուխինայի հետ։ Մալուխինայի հետ Մելաձեն ունի երեք դուստր` Ինգան, Սոֆյան և Արինան, իսկ Ջանաբաևայի հետ երկու որդի` Կոնստանտինը և Լուկան։