Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա

Փոխվարչապետը Ռուսաստանից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Մարտի 16-18-ը Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Ռուսաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Ի՞նչ են քննարկել Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը։

Որոշման մեջ նշված է, որ փոխվարչապետը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետին։

Պուտինը խոսել է Փաշինյանի ու Ալիևի հետ