ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռեփեր Քանյե Ուեսթը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն քրիստոնեական ալբոմի» համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով կազմակերպիչներին:
Ուեսթը, որը նախկինում քանիցս անդրադարձել էր կրոնական թեմային իր ստեղծագործություններում և հարցազրույցներում, Jesus is king ալբոմի համար է մրցանակի արժանացել:
Ի դեպ, ամերիկացի երգչուհի Դոլլի Փարթոնը նույնպես «Գրեմիի» է արժանացել «Լավագույն ժամանակակից քրիստոնեական երաժշտություն» անվանակարգում: Everything I wanted ստեղծագործությունն ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշին «Գրեմմի» է բերել «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում:
«Գրեմմի»–ում «Տարվա լավագույն երգ» է ճանաչվել երգչուհի H. E. R-ի I can't breathe կոմպոզիցիան, իսկ «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի Folklore ալբոմը:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան:
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը ամուսնալուծվում են։ Այս տարվա փետրվարին ամերիկյան հեռուստաաստղն ամուսնալուծության գնալու պաշտոնական դիմում է ներկայացրել։ Զույգը 4 երեխա ունի։