ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողների հետ ուսումնական պարապմունքներ են անցկացվել

Պարապմունքների ընթացքում կատարելագործվել է զինծառայողների մեթոդական պատրաստության մակարդակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. 4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են ուսումնական պարապմունքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողների հետ ուսումնական պարապմունքներ են անցկացվել

«Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում անձնակազմին ուսուցանվել են պատերազմական իրադրության ժամանակ ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները, կատարելագործվել է զինծառայողների մեթոդական պատրաստության մակարդակը»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողների հետ ուսումնական պարապմունքներ են անցկացվել

Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն` մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։