«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված 4-րդ քաղաքացին էլ ազատ արձակվեց

Ավելի վաղ ազատ էին արձակվել Մհեր Ավագյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը և Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց։ Այս մասին Facebook-ում գրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը Գագիկ Ջհանգիրյանին «օգնում է» տիրանալ դատական իշխանությանը

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, ամբողջությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը», – գրել է նա։

Հիշեցնենք` «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք պահելու գործով մեղադրվում է 4 քաղաքացի` Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը և Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանը։

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։ Այժմ չորսն էլ ազատության մեջ են։