Երեք հայ 5 տարի ստրկության մեջ են եղել Վրաստանում. «ստրկատերերին» ձերբակալել են

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հայր և որդին «ստրկատերերին» 12-15 տարվա ազատազրկում է սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Վրաստանում անցկացրած 5 տարվա ստրկությունից հետո Հայաստանի երեք քաղաքացիներ ազատ են արձակվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։

Տուն-ինտերնատի աշխատակիցը մտավոր խնդիր ունեցող անձին աշխատանքային շահագործման է ենթարկել

Սամցխե-Ջավախքի շրջանում հայր և որդի են ձերբակալվել, որոնք մեղադրվում են մարդկանց թրաֆիքինգի համար: Մեղադրյալները 2015-2016 թվականներին Հայաստանի երեք քաղաքացիներին լավ վարձատրվող աշխատանք են խոստացել, օգնել, որ նրանց հավաքեն անհրաժեշտ փաստաթղթերն ու գնան Վրաստան:

Վրաստան հասնելուց հետո Հայաստանի քաղաքացիներին գյուղերից մեկում գտնվող անասնապահական ֆերմա են տեղափոխել։ Նրանց տարել են անասնագոմ, խլել բոլոր փաստաթղթերը և հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով ստիպել անվճար աշխատել։ Մեղադրյալները տեսախցիկներով մշտապես հսկել են տղամարդկանց և թույլ չեն տվել լքել անասնագոմը:

Այդուհանդերձ, հայերից մեկին հաջողվել է փախչել։ Սահմանապահները նրան բռնել են Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ անելու պահին։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Հայր և որդի «ստրկատերերը» ձերբակալվել են։ Նրանց 12-15 տարվա ազատազրկում է սպառնում։