Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Արցախում

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Արցախի գյուղմթերքի վերամշակման և թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում և մի շարք հանդիպումներ ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Տավուշի ջրերի կառավարման համակարգը փաստարկ կդառնա Բաքվի հետ հարաբերություններում․ մարզպետ

Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Արցախում իրականացվող և նոր ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող խնդիրները, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում կորուստներ և վնասներ կրած կազմակերպություններին և ՓՄՁ-ին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

«Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ինչպես նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ն.Մուսայելյանը, նախարարի տեղակալներ Վ.Ավետիսյանն ու Տ.Առստամյանը, նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բ.Պետրոսյանը: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Արցախի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցության հնարավորություններին ու ձևերին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպումներ ՌԴ գործարար շրջանակների հետ. քննարկվել է արտահանման ընդլայնման հարցը

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ԱՀ պետական և մասնավոր հատվածի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված և համատեղ ուսուցման ու վերապատրաստման միջոցառումներին (այդ թվում՝ առցանց եղանակով) մասնակցության հնարավորությունը:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Արցախի գյուղմթերքի վերամշակման և թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղղությունները։

181 000 հա արոտավայրերից 124 000–ը չի օգտագործվում. Սանոսյանը խոսել է մարզի խնդիրներից