ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 13-ին հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ, որոնք մինչ 2020 թվականի ռազմական գործողությունները տնտեսական գործունեություն են ծավալել Շուշիում: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Հարությունյանը հայտարարել է, որ պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վերսկսելու հարցում:
Նախագահի հանձնարարությամբ՝ պետական լիազոր մարմինները կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի առաջարկները և առկա հնարավորությունները՝ աջակցող նախագծեր կյանքի կոչելու նպատակով:
Տեր Մխիթար աբեղա Գրիգորյանը Դադիվանքի վանահայր է նշանակվել
Հանդիպմանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը: