Մարտի 21-25-ին Արարատյան դաշտում կանխատեսվում է ծիրանենու համատարած ծաղկում

Մարտի սկզբին հովտային շրջաններում եղանակային պայմանները նպաստավոր են եղել դաշտային աշխատանքներ իրականացնելու համար։ Խաղողի դաշտերում կատարվել է այգեբաց և էտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 21-25-ին Արարատյան դաշտում կանխատեսվում է ծիրանենու համատարած ծաղկում։

«Հովտային շրջաններում գրանցված բարձր ջերմաստիճանների հետևանքով, բազմամյա միջին արժեքներից 30 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվեց, ծիրանենու բողբոջները ուռչեցին, սակայն մարտի երկրորդ կեսին ջերմաստիճանների նվազման արդյունքում բողբոջների աճը դանդաղեց։ Մերձավանում ծիրանենու բողբոջները գտնվում են ուռչած, իսկ Արարատում, Արտաշատում՝ փոքր-ինչ բացված վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տեր Մխիթար աբեղա Գրիգորյանը Դադիվանքի վանահայր է նշանակվել

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 21-25-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետին մոտ է։

Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում։ Աշնանացանի համար վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել։ Մարտի սկզբին հովտային շրջաններում եղանակային պայմանները նպաստավոր են եղել դաշտային աշխատանքներ իրականացնելու համար։ Խաղողի դաշտերում կատարվել է այգեբաց և էտ։

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: