Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են. ո՞րն է պատճառը

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ԱՀ Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Ամեն ինչ ըստ պլանի. Ադրբեջանում կրկին զորավարժություններ են մեկնարկել

«Նշենք, որ որոնումներն այսօր նախատեսված է եղել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

Եթե ձյան տեսքով տեղումներ չլինեն ու բավարար տեսանելիություն լինի՝ աշխատանքները կվերսկսվեն վաղը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: