ՌԱԴԻՈ

Ռուսական «սպառնալիքով» արևմտյան էլիտան ճղճիմ խնդիրներ է լուծում

«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանն ուշադրություն է հրավիրում Ռուսաստան-Արևմուտք հակամարտության կտրուկ սրման վրա: Պարզ է`արևմտյան երկրները որքան ավելի լուրջ ճնշում գործադրեն Մոսկվայի վրա, այդքան ավելի կոշտ ու կարծր կլինի Կրեմլի դիրքորոշումը։
Sputnik
Ռուսական «սպառնալիքով» արևմտյան էլիտան ճղճիմ խնդիրներ է լուծում

Իրականում Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից ցուցաբերվող բացասական տրամադրվածությունը ժամանակի ընթացքում էլ ավելի է լարում իրավիճակը միջազգային քաղաքական ասպարեզում: Միացյալ Նահանգներն ու եվրոպական մայրաքաղաքները շատ հստակ գաղափարական պատերազմ են վարում մի երկրի դեմ, որից իսկապես վախենում են. Ռուսաստանի ռազմական հնարավորություններն ու պոտենցիալն իսկապես մեծ է։

Ի հեճուկս մարտահրավերների․ հետագա ինտեգրումը ոչ միայն Երևանին է պետք, այլև Մոսկվային

Հետաքրքիր է, որ այս պարագայում Վաշինգտոնում ուղիղ առճակատումից ակնհատորեն խուսափում են:

Հակառակը, Թրամփի վարչակազմի հետ համեմատած, Ամերիկայի ներկայիս ղեկավարությունը կարծես թե մի փոքր ավելի մեղմ մոտեցումներ է ցուցաբերում: Սակայն կառուցողական դիրքորոշման մասին նույնիսկ խոսելն այսօր անհնար է: Իսկ Բրիտանիայի դիրքորոշման մասին լրիվ առանձին խոսակցություն պետք է լինի...

Թուրքիան «ճերմակ ձի հեծած» պետք է մուտք գործեր Արցախ, կամ ԱՄՆ-ի ձախողումը տարածաշրջանում