NASA-ի գիտնականները վերջնականապես ճշտել են՝ երբ կգա աշխարհի վերջը

Մարդկությունը 4 մլրդ տարի չունի, շատ ավելի քիչ ժամանակ է մնացել։ Համենայնդեպս այդպես են պնդում NASA-ի գիտնականները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. NASA-ի գիտնականները Թոհո համալսարանի ճապոնացի գործընկերների հետ հստակ պարզել են, թե երբ է գալու աշխարհի վերջը։ Արևային ճառագայթումը Երկիր մոլորակի մթնոլորտը կոչնչացնի ոչ շուտ, քան մեկ մլրդ տարի հետո։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է համաշխարհային նոր ջրհեղեղի մասին

NASA ու Թոհո համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ «աշխարհի վերջը» կլինի 1 000 002 021 թվականին։ Այս մասին գրված է Nature Geoscience ամսագրում։

Հենց այդ ժամանակ արևի ակտիվությունն այնքան կաճի, որ Երկրի վրա ողջ թթվածինը պարզապես կգոլորշիանա։

Սակայն գիտնականները նշում են, որ կենդանի ամեն բանի վերջը մոլորակի վրա կարող է նաև ավելի շուտ լինել՝ մարդկային գործունեության պատճառով։

Հետաքրքիր է, որ ավելի վաղ գիտնականները կարծիք էին հայտնել, իբրև թե աշխարհի վերջը կարող է լինել միայն 4 մլրդ տարի անց։

Բանն այն է, որ մեր արեգակնային համակարգի կենտրոնում աստղը չի փոխվել ավելի քան 4 մլրդ տարի, սակայն փորձագետները կարծում են, որ այժմ նա անցել է իր կյանքի ցիկլի մոտ կեսը։

Արևն ամեն վայրկյան շուրջ 600 մլն տոննա ջրածին է վերափոխում  հելիումի՝ հսկայական քանակությամբ նյութ վերածելով էներգիայի: Այդ էներգիան ՝ լույսը և ջերմությունը, Երկրի վրա կյանքի աղբյուրն է:

Այնուամենայնիվ, այն չի կարող հավերժ լինել, ավելի վաղ նշել էր Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս Բրայան Կոքսը։

Մեր մոլորակի հայտնի ու անհայտ վայրերը տիեզերքից . Google Earth-ի ֆոտոշարքը

Գիտականը կարծում է, որ 5 մլրդ տարի անց աստղի ջրածնի պաշարները կսպառվեն, ինչը արմատապես կփոխի տիեզերքը։

Երբ Արևի «վառելիքը» սպառվի, աստղի միջուկը կսկսի քայքայվել, իսկ դրանից առաջացող ջերմությունը  արտաքին շերտերին կստիպի լայնանալ ու տաքանալ։ Երկրի համար դա նշանակում է ջերմաստիճանի այնքան բարձրացում, երբ մոլորակի վրա ողջ կենդանի աշխարհի համար ապրելն անհնար կլինի․ ահա այդ ժամանակ էլ կլինի աշխարհի վերջը։

Գիտնականը հիշեցնում է, որ գլոբալ տաքացում մեր մոլորակի վրա նկատում են արդեն այսօր։ 1 մլրդ տարի անց հետևանքներն անդառնալի կլինեն, և տարեցտարի իրավիճակը կվատթարանա։  Նախքան Երկիր մոլորակի վրայից կվերանա կյանքը, հնարավոր կլինի տեսնել՝ ինչպես է Արևն իրենով  փակել ամբողջ հորիզոնը։