Վնասվածքը լուրջ է․ Հենրիխ Մխիթարյանը չի խաղա առնվազն երեք շաբաթ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարտին նախատեսվող հանդիպումներից ոչ մեկին չի կարողանա մասնակցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Հայտնի է դարձել, թե որքան լուրջ է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» հարձակվող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը։ Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի տնային խաղում, որն ավարտվեց 3:0 հաշվով:

Հենրիխ Մխիթարյանը երկար չխաղաց նախկին թիմի դեմ, նա վնասվածք ստացավ. տեսանյութ

Futbik.com-ը գրում է, որ հաստատվել են «Ջալորոսիի» երկրպագուների վատագույն մտավախությունները. 32-ամյա հարձակվողի վնասվածքը թույլ չի տա նրան դաշտ դուրս գալ առնվազն այս ամիս։ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է սրունքի վնասվածք։ Վերականգնման համար նրան գոնե երեք շաբաթ է պետք։ Այդ պատճառով Կիևի «Շախտյորի» դեմ պատասխան խաղում կիսապաշտպանին խաղադաշտում տեսնելու հնարավորություն չկա։

Մխիթարյանը չի մասնակցի նաև մարտին Լիխտենշտեյնի, Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ Հայաստանի հավաքականի հանդիպումներին։