ՌԱԴԻՈ

Ռուս-թուրքական լավ հարաբերությունների մասին խոսակցությունները միֆ են. Հովհաննիսյան

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք տարածաշրջանային զարգացումների համատեքստում ռուս-թուրքական հարաբերությունների շուրջ։
Sputnik
Ռուս-թուրքական լավ հարաբերությունների մասին խոսակցությունները միֆ են. Հովհաննիսյան

Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը Հարավային Կովկասում վերջիվերջո բերելու է բախման, իսկ ռուս-թուրքական լավ հարաբերությունների մասին խոսակցությունները միֆ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Տարածաշրջանում առնվազն 3 պետության հարցով Թուրքիան և Ռուսաստանը գտնվում են  հակադիր բևեռներում` Սիրիայում, Հայաստանում և Ուկրաինայում»,- ասաց նա։

Թուրքիան նշում է Մոսկվայի հետ բարեկամության և եղբայրության պայմանագրի 100–ամյակը

Որպես օրինակ Հովհաննիսյանը բերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում ռուսական, իսկ Ադրբեջանում գրավյալ տարածքներում թուրքական դրոշներ բարձրացնելու դեպքերը։

«Նույն բանը կատարվում է Սիրիայում և Ուկրաինայում»,- նշեց Հովհաննիսյանը։ 

Նրա կարծիքով` ռուս-թուրքական տնտեսական և որոշ չափով նաև ռազմական համագործակցությունը չպետք է դիտարկվի փայլուն հարաբերությունների համատեքստում։ 

Ըստ Հովհաննիսյանի` Ռուսաստանը Թուրքիայում այլ շահեր է հետապնդում. Ռուսաստանի նպատակն է Թուրքիային պոկել ՆԱՏՕ-ից և թուլացնել ՆԱՏՕ-ն, իսկ Թուրքիան ձգտում է ՆԱՏՕ-ից առավելագույն անվտանգության երաշխիքներ ստանալ` տարածաշրջանում իր ծավալապաշտական նկրտումները իրագործելու համար։ 

«Այնպես որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի համար հարաբերությունների լավ լինելը այս համատեքստում է, սակայն, երբ խոսք գնա տարածաշրջանում ազդեցության ոլորտներն ընդլայնելու մասին, այստեղ արդեն կլինի շահերի բախում»,- հավելեց փորձագետը։

Միակ բանը, որ պահում է Ադրբեջանին և Թուրքիային, ռուսական զորքերի՝ այստեղ կանգնած լինելն է

Հովհաննիսյանի կանխատեսմամբ` այդ բախումները կարող են լինել առաջիկա տարիներին։