Կանանց միամսյակի մեկնարկն էլ ոչինչ չփոխեց․ անցնող շաբաթը՝ լուսանկարներով

Sputnik

Անցնող շաբաթը ևս ընդդիմությունն անցկացրեց հանրահավաքներով ու անժամկետ նստացույցով։ Իրավիճակը երկրում չփոխվեց։ Անգամ կանանց միամսյակի մեկնարկը երկրում լարվածությունը չթուլացրեց։ Երկրի նախագահին էլ չհաջողվեց մի սեղանի շուրջ նստեցնել ընդդիմությանն ու վարչապետին։ Երկրի ներքաղաքական ճգնաժամն ավելացրեցին այն լուրերը, թե սահմանազատման աշխատանքները Տավուշ էլ են հասել։ Թեպետ դրանք պաշտոնական մակարդակում հերքվեցին, բայց անհանգստությունը մնաց․․․

Ընդդիմությունը հասավ իր նպատակին. հաջորդ ակցիան նախատեսված է Բաղրամյան փողոցում

Այս շաբաթ կարծես թե մի նոր «հակամարտություն» էլ սկսվեց՝ կառավարություն-ՄԻՊ։ Առայժմ լարվածությունը դրսևորվում է մեկմեկու ուղղված հայտարարություններով և կառավարության հավանության արժանացած նոր նախագծով, ըստ որի՝ ՄԻՊ-ի աշխատակազմին տրամադրվող պետական ֆինանսավորումը կարող է կրճատվել։

Նստացույցը տարածվել է նաև դեպի Դեմիրճյան փողոց, որտեղ ընդդիմադիրները փակել են ԱԺ-ի այդ կողմի մուտքը։

Ընդդիմությունը մարտի 13-ին էլ պիկետ անցկացրեց արտգործնախարարության շենքի մոտ, որտեղ պետք է ժամաներ վարչապետ Փաշինյանը ու որի տանիքին մինչ այդ դիպուկահարներ էին տեղակայվել։

Բողոքի ակցիա անցկացվեց նաև նախագահի նստավայրի մոտ։

Այս ու այլ իրադարձությունները՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

 

1 / 21
Ոստիկանությունն ընդդիմության հանրահավաքի ժամանակ (մարտի 10, 2021 թ.), Երևան
2 / 21
Գեղամ Մանուկյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքի ժամանակ (մարտի 9, 2021թ․), Երևան
3 / 21
Դիպուկահարներ՝ ԱԳՆ շենքի տանիքին (մարտի 13, 2021թ․), Երևան
4 / 21
Ընդդիմության հանրահավաքը (մարտի 10, 2021 թ.), Երևան
5 / 21
Ընդդիմության հանրահավաք, անժամկետ նստացույց (մարտի 9, 2021 թ.), Երևան
6 / 21
Ոստիկաններ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ (մարտի 13, 2021թ․), Երևան
7 / 21
Աղջիկն անցնում է Կասյան փողոցի ծաղկի խանութի ցուցափեղկի մոտով (մարտի 8, 2021թ․), Երևան
8 / 21
Ոստիկանությունն ընդդիմության հանրահավաքի ժամանակ (մարտի 9, 2021 թ.), Երևան
9 / 21
Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին Զուրաբյան փողոցում (մարտի 13, 2021թ.), Երևան
10 / 21
Արցախյան պատերազմում զոհված հայր և որդի Կարապետյանների լուսանկարները
11 / 21
Իրավիճակն ընդդիմության հանրահավաքից առաջ (մարտի 10, 2021 թ.), Երևան
12 / 21
Ճանապարհային նշանը Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մուտքի մոտ
13 / 21
Ոստիկանությունն ընդդիմության հանրահավաքի ժամանակ (մարտի 9, 2021 թ.), Երևան
14 / 21
Ընդդիմության հանրահավաքը (մարտի 9, 2021 թ.), Երևան
15 / 21
Ոստիկանությունն ընդդիմության հանրահավաքի ժամանակ (մարտի 9, 2021 թ.), Երևան
16 / 21
Բախում ոստիկանների և ընդդիմության հանրահավաքի մասնակիցների միջև (մարտի 9, 2021 թ.), Երևան
17 / 21
Տղամարդը՝ «Ես իմ բանակի կողքին եմ, որ պաշտպանեմ նրան շնագայլերից։ Պահեստազորի սպա» գրությունը ձեռքին՝ ոստիկանական պատնեշի դիմաց (մարտի 10, 2021 թ.), Երևան
18 / 21
Վազգեն Մանուկյանը եռագույնի հետևում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ (մարտի 9, 2021 թ.), Երևան
19 / 21
Աղջիկները, ծաղկեփունջը ձեռքներին, փորձում են անցնել Դեմիրճյան փողոցի ոստիկանական պատնեշի միջով ընդդիմության հանրահավաքի ժամանակ (մարտի 9, 2021 թ.), Երևան
20 / 21
Իրավիճակը Դեմիրճյան փողոցում (մարտի 10, 2021 թ.), Երևան
21 / 21
Մաքրման ծառայության աշխատակիցը՝ ՀՀ նախագահի նստավայրի մուտքի մոտ (մարտի 13, 2021թ․), Երևան