Իրանի հարավում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժի էպիկենտրոնը Մինաբ քաղաքից 104 կմ հեռավորության վրա է, օջախը գտնվել է 50 կմ խորության վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Իրանի հարավում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Վրաստանի արևմուտքում մեկ ժամում երկու երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մինաբ քաղաքից 104 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը 50 կմ խորության վրա է: Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 16։54-ին։

Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տվյալներ չեն հաղորդվում։