Ի՞նչն է ավելի շատ վշտացրել Թրամփին, քան պարտությունն ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահի զարմուհի Մերի Թրամփը մանրամասներ է հայտնել Business Insider պարբերականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհի Մերին հայտարարել է, որ Twitter-ում օգտահաշվի արգելափակումն ավելի շատ է տխրեցրել Թրամփին, քան նախագահական ընտրություններում կրած պարտությունը։ Տեղեկությունը հաղորդում է Business Insider-ը:

Ովքե՞ր և ինչո՞ւ էին սպասում Թրամփի վերադարձին մարտի 4-ին

«Ես կարծում եմ, որ Twitter-ում արգելափակումը և ԱՄՆ-ի գոլֆի պրոֆեսիոնալ խաղացողների ասոցիացիայի մերժումը մրցաշար անցկացնել նրա դաշտում, հավանաբար, ամենավատ իրադարձություններն էին, որոնք տեղի են ունեցել Թրամփի հետ վերջին չորս տարիներին ընթացքում», - պարբերականին հայտնել է Մերի Թրամփը:

Ավելի վաղ մի շարք սոցիալական ցանցեր, այդ թվում՝ Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը, Youtube-ը, արգելափակել էին Թրամփի օգտահաշիվները տարբեր ժամկետներով՝ հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգությունների մասին նրա հայտարարությունների պատճառով: Նա մի շարք տեսաուղերձներ ու գրառումներ էր արել՝ ուղղված Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքը գրաված ցուցարարներին: Մի կողմից նրանց կոչ էր արել իրենց խաղաղ պահել և տուն գնալ, մյուս կողմից Թրամփը նրանց հայրենասեր էր անվանել և հայտարարել, որ նախագահական ընտրություները կեղծվել են։

Հիշեցնենք՝ հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջեւ: Իրավապահ մարմինների աշխատակիցներն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը։ Անկարգությունների զոհ է դարձել 5 մարդ։

Բայդենն ասել է, որ Թրամփը «մեծահոգի» գրություն է թողել