Արագածոտնում ավտովթարը 3 մարդու կյանք է խլել․ 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարը տեղի է ունեցել դեռևս անհայտ հանգամանքներում, մեքենան մի քանի անգամ շրջվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Այսօր՝ ժամը 19։40-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ Աշնակ գյուղի տարածքում։ Դեռևս անհայտ հանգամանքներում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Բախվել են մոտոցիկլետն ու Opel-ը. մոտոցիկլավարը տեղում մահացել է

Վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորներից 3-ի կյանքը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: