Ադրբեջանցիները «կոտրել են» «Արմենպրեսի» կայքը

Այնտեղ տեղադրված է Իլհամ Ալիևի ելույթի տեսագրությունն ու գրություն՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Ադրբեջանցիները «կոտրել են» Հայաստանի պետակալ լրատվական գործակալության՝ «Արմենպրեսի» կայքը։

Ադրբեջանցիները «կոտրել են» «Արմենպրեսի» կայքը

Այնտեղ տեղադրված է Իլհամ Ալիևի ելույթի տեսագրությունն ու գրություն՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։

Նշենք, որ 2020 թվականը Հայաստանի տեղեկատվական անվտանգության առումով ամենաբարդ տարին էր։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի տվյալներով՝ կիբերհարձակումների հետևանքով արձանագրվել են գաղտնի տվյալների մեծ ծավալի արտահոսքեր, ներառյալ ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների:

Հայաստանի վրա զանգվածային կիբեռհարձակումների կազմակերպմանը ներգրավվել են «օժանդակ ուժեր»՝ թուրքական հաքերային խմբեր, ինչպես նաև վարձու հաքերային կազմակերպություններ տարբեր երկրներից։

«Իբր գերիների հետ կոպիտ եմ խոսել». Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ