5 քայլ՝ լավ քնելու համար

Երկար քնելու սովորությունը նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, քանի որ կարող է «ջարդվածության» զգացում առաջացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Գիտնականները քնի որակը բարձրացնելու մի քանի խորհուրդ են տվել։ Համապատասխան հոդվածը տպագրվել է Sleep Health ամսագրում։ Նախևառաջ փորձագետները կոչ են անում ուշադրություն դարձնել քնի տևողությանը։

Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին

«Եթե մարդն օրվա մեջ 5 ժամից պակաս է քնում, դա կարող է բացասաբար անդրադառնալ նրա սրտանոթային համակարգի և ուղեղի արյան շրջանառության վրա», - ընդգծել են մասնգետները։

Նշվում է, որ անքնությունը կարող է հոգեկան հիվանդությունների զարգացման հանգեցնել։

Սակայն գիտնականները հայտարարել են, որ երկար քնելու սովորությունը նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, քանի որ կարող է «ջարդվածության» զգացում առաջացնել։

Բացի այդ, գիտնականները ցրել են քնելուց առաջ ոգելիչ խմիչքներ օգտագործելու օգտակարության մասին միֆերը։  Ըստ նրանց, դա կարող է օգնել արագ քնել, սակայն քնի որակն էապես կվատանա, ինչը կապված է սպիրտային խմիչքների միզամուղ հատկության հետ։

Խորհուրդ է տրվում քնելուց առաջ տաք կաթ կամ խոտաբույսերով թեյ խմել։

Մասնագետները կոչ են արել նաև հրաժարվել քնելուց առաջ հեռուստացույց նայելու սովորությունից, քանի որ դրա արձակած կապույտ ճառագայթումը խախտում է մելատոնինի արտադրությունը։

Ո՞ր ժամին է պետք քնել նիհարելու համար. խորհուրդ է տալիս Լիլիթ Բաբասյանը

Բժիշկ Թիմուր Ասանովը կարծում է, որ քնի որակը լավացնելու համար անհրաժեշտ է քնելուց երեք ժամ առաջ հրաժարվել ուտելուց, օդափոխել սենյակն ու բնական գործվածքներից սպիտակեղեն օգտագործել։