Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները կրկին դադարեցվել են

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ որոնումները կշարունակվեն մարտի 15-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik.Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր էլ դադարեցվել են եղանակի պատճառով:

«Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 15-ին»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԱԻ պետական ծառայությունը հիշեցնում է, որ հրադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է 1499 աճյուն:

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը