Ընդդիմությունը հասավ իր նպատակին. հաջորդ ակցիան նախատեսված է Բաղրամյան փողոցում

Ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի մոտից երթով վերադառում են Բաղրամյան փողոց` ՀՀ նախագահի նստավայրի մոտ դիմավորելու Արման Սարգսյանի հրավերով նրա հետ հանդիպման եկող քաղաքական ուժերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենց հերթական ակցիան ավարտված է։ Ինչպես իր խոսքում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ընդդիմությունը հասավ իր առջև դրված նպատակին։

«Մենք ստացանք այն պատկերը, որն ի սկզբանե ուզում էինք ստանալ։ Մենք այս ակցիայով ցանկանում էինք ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող ազատ շրջել այս երկրում։ Եվ արեցինք դա»,– ասաց նա։

Հավաքի մասնակիցները նաև հայտարարեցին, որ ակցիան այսքանով համարում են ավարտված։

Ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի մոտից երթով վերադառում են Բաղրամյան փողոց` ՀՀ նախագահի նստավայրի մոտ դիմավորելու Արմեն Սարգսյանի հրավերով նրա հետ հանդիպմն եկող քաղաքական ուժերին։

Նշենք, որ Բաղրամյան փողոցում այսօր հերթակա հանրահավաքը նախանշված է 15։00-ին։

Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժման համակիրներն այսօր հավաքվել էին ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ շենք։

Ոստիկանությունը շրջափակել է ԱԳՆ շենքը, որպեսզի ընդդիմությունն ակցիա չանցկացնի. տեսանյութ

Բանն այն է, որ Փաշինյանը մարտի 2-ին` Դիվանագետի օրը, խախտելով ՀՀ գործադիր իշխանությունում ձևավորված ավանդույթը, ԱԳՆ չէր այցելել։ Փոխարենը նա որոշել է ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպել այսօր։ Ընդդիմությունն էլ նախապես հայտարարել էր, որ փորձելու է փակել վարչապետի ճանապարհը։ Կառավարության մասնաշենքի շրջակայքում մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր էին կուտակվել, նախարարության շենքի ու հարակից մի քանի շենքերի գլխին դիպուկահարներ էին տեղակայվել։

ՀՅԴ համահայկական երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն ավելի ուշ հայտարարեց, որ Փաշինյանի հանդիպումը նախատեսված էր 12:30-ին, նա ժամանել է դրանից մեկ ժամ շուտ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունենալու Նիկոլ Փաշինյանի, «Իմ քայլը խմբակցության» ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց ԶՈւ գլխավոր շտաբի շուրջ ծավալված իրադարձություններից հետո։