Ըմպելիք, որը կօգնի սննդի չարաշահման դեպքում. սննդաբանը բաղադրատոմս է ներկայացրել

Երբեմն դժվար է կառավարել ուտելու չափը, բայց նաև չի կարելի տանջվել շատ ուտելու պատճառով ստամոքսում առաջացած ծանրությունից։
Sputnik

Բժիշկ-սննդաբան Անժելիկա Դյուվալը ներկայացրել է ըմպելիքի բաղադրատոմս, որը կօգնի թեթևացնել չափազանց շատ ուտելու հետևանքները։

Մասնագետի խոսքով՝ ըմպելիքը կարելի է խմել հենց ճաշկերույթի ժամանակ՝ ծանր սննդի օգտագործումից առաջացող անհարմարությունից, ստամոքսի ծանրությունից և մետեորիզմից խուսափելու համար։ Այն կարելի է խմել նաև առավոտյան՝ ուժերը վերականգնելու և ինքնազգացողությունը բարելավելու համար։

Կարկադեի օգուտն ու վնասը․ ինչպե՞ս է մարդու օրգանիզմի վրա ազդում կարմիր թեյը

 «Երկու լիտր մարսողությունը լավացնող ըմպելիք պատրաստելու համար ձեզ պետք կլինի երկու ճաշի գդալ կանաչ թեյ, չորս կտոր կիտրոն, վեց կտոր նարինջ,թարմ  անանուխի հինգ-վեց ճյուղ՝ տերևների հետ միասին, մեկ թեյի գդալ քրքում և սև պղպեղի վեց հատիկ։ Նախ թրմեք կանաչ թեյը․ երկու ճաշի գդալ թեյ՝ մեկ լիտր ջրում։ Ջրի ջերմաստիճանը պետք է մոտ 80 աստիճան լինի։

Առանձին բաժակի մեջ լցրեք մեկ գդալ քրքում և սև պղպեղի վեց հատիկ, ավելացրեք 200 մլ տաք ջուր, ծածկեք և թողեք 10 րոպե։ Երբ կանաչ թեյը կսառի, քամեք այն, լցրեք տարրայի մեջ, ավելացրեք մաղով քամված քրքում-պղպեղի թուրմը և մաքուր ջուր՝ այնքան, որ ստացվի երկու լիտր։ Այնուհետև ավելացրեք կիտրոնը, նարինջը և ձեռքով թեթևակի տրորած անանուխը։ Ճաշկերույթի ժամանակ խմեք այն որպես հիմնական ըմպելիք»,- ridus.ru-ին ասել է Անժելիկա Դյուվալը։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը

Սննդաբանը հիշեցնում է, որ սնունդը մեկ անգամ չարաշահելը  վտանգավոր չէ, քանի որ ըստ իրավիճակի լայնացած ստամոքսն արագ վերադառնում է հիմնական չափերին։ Սակայն եթե դուք մշտապես եք պահանջվածից շատ ուտում, ապա կարող եք վնաս հասցնել աղեստամոքսային համակարգին և ավելորդ քաշ հավաքել։