Վրաստանի արևմուտքում մեկ ժամում երկու երկրաշարժ է գրանցվել

Երկու երկրաշարժերն էլ գրանցվել են նույն վայրում։ Առաջին ցնցման ուժգնությունը 4,3 մագնիտուդ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Վրաստանի արևմուտքում՝ Քվեմո Սվանեթ քաղաքից հարավ-արևելք երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Երևանում ու Արմավիրի երկու գյուղում

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքից հարավ-արևելք ՝ Ռաճա Լեչխում տարածաշրջանում, Թբիլիսիից 147 կմ հեռավորության վրա:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14։55-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա։

Երկրաշարժադիմացկուն շենքեր կունենանք. Հայաստանում նոր նորմեր են մշակվել

Դրանից մեկ ժամ առաջ նույն վայրում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում