Թուրքիան նշում է Մոսկվայի հետ բարեկամության և եղբայրության պայմանագրի 100–ամյակը

Պայմանագրով հաստատվել էր նաև Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանը, այսինքն` Հայաստանի հետ սահմանը, որն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերով` թուրքական կողմում թողնելով Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը։ Այն նույնությամբ պահպանվել է առ այսօր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Երկուշաբթի` մարտի 15-ին, Թուրքիայի խորհրդարանում պատրաստվում են նշել Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններ հաստատելու 100–ամյակը։

Միակ բանը, որ պահում է Ադրբեջանին և Թուրքիային, ռուսական զորքերի՝ այստեղ կանգնած լինելն է

Մարտի 16-ին լրանում է 1921 թ. Մոսկվայում ստորագրված ռուս–թուրքական «բարեկամության և եղբայրության պայմանագրի» 100 տարին։

Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այդ առիթով Թուրքիայի խորհրդարանում նախատեսված են քննարկումներ` Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպի գլխավորությամբ ու Անկարայի Բիլքենթ համալսարանի գիտական աջակցությամբ:

Թուրքիան կողմ է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացվեն

Միջոցառման բացմանը ելույթ կունենա խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը: Ծրագրում ներառված են նաև թուրք-ռուսական ֆորումի համանախագահ Ահմեթ Բերաթ Չոնկարի, Բիլքենթի համալսարանի ռեկտոր Աբուլլահ Աթալարի և Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի ելույթները։

«Եղբայրության և բարեկամության պայմանագիրը» կնքվել է 1921 թվականի մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավարության միջև` 1921 թվականի փետրվարի 26-ից մարտի 16–ը կայացած ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի ավարտին։

ՌԴ-ն չի ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Պեսկով

Այս պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է նաև Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանը, այսինքն` Հայաստանի հետ սահմանը, որն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերով` թուրքական կողմում թողնելով Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը։ Այն նույնությամբ պահպանվել է առ այսօր։

Պայմանագրի երկրորդ հոդվածով Նախիջևանի մարզը` Շարուր-Դարալագյազի գավառի մի մասով, Թուրքիան,
որին այն անցել էր Ալեքսանդրապոլի պայմանագրով, վերահանձնում էր Ադրբեջանին` որպես
ինքնավար տարածք, բայց պայմանով, որ այն չի կարող տրվել երրորդ պետության (որպես այդպիսին
հասկացվում էր Հայաստանը):

Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին երկարաժամկետ անհանգստության առիթ են տալիս․ Զատուլին