ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը «Սոլովյով Live» ալիքի եթերում ասել է, որ զանգվածային շրջանառության մեջ դրված բոլոր պատվաստանյութերի շարքում ռուսական «Սպուտնիկ V»–ն իր որակով առաջինն է աշխարհում։
«Ամբողջ աշխարհում 4-6 պատվաստանյութ է լայն շրջանառության դրվել, «Սպուտնիկ V»–ն կարծես թե առաջին հորիզոնականում է իր հատկանիշներով»,– նշել է նա։
Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել Covid-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։
«Սպուտնիկ V»-ի կիրառումը թույլատրված է Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբական Հանրապետությունում (Բոսնիա-Հերցեգովինա), Լիբանանում, Մյանմայում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում (Մոնտենեգրո), Սենթ Վինսենթ և Գրենադիններում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Գաբոնում, Սան Մարինոյում, Գանայում, Սիրիայում, Ղրղզստանում, Գայանայում, Եգիպտոսում, Հոնդուրասում, Գվատեմալայում, Մոլդովայում, Սլովակիայում, Անգոլայում, Ջիբութիում, Կոնգոյի Հանրապետությունում, Շրի Լանկայում, Լաոսում ու Իրաքում։
COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը ստեղծել է հայ գիտնականը