Նոր զարգացումներ. ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ նախարարների կոմիտեին

Եվրոպական դատարանը որոշել է Հայաստանի դեմ միջանկյալ միջոցներ չկիրառել, հետևաբար նախարարների կոմիտեին այդ մասին ծանուցելու անհրաժեշտություն չի գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ նախարարների կոմիտեին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՄԻԵԴ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Արցախի ՄԻՊ պաշտոնակատարն ու ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը քննարկել են գերիների հարցը

«Նշենք, որ գերիների մի մասով Եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները դեռևս ուժի մեջ են։ Միջանկյալ միջոցի որոշումներով Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին տրամադրել տեղեկություն գերեվարված անձանց պահման պայմանների, առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին»,– նշված է Հայաստանի ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։

Կառավարությունը փորձում է վերացնել Հայաստանի ՄԻՊ–ի անկախությունը. Թաթոյան

Ինչ վերաբերում է ՀՀ դեմ ներկայացված միջանկյալ միջոցների պահանջներին, Եվրոպական դատարանը նշել է, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության ներկայացրած տեղեկության բնույթը՝ դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոցներ, և հետևաբար այս մասով անհրաժեշտություն չի գտել հարցի մասին ծանուցել նախարարների կոմիտեին։

«Իբր գերիների հետ կոպիտ եմ խոսել». Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ