Ղազախստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. տեսանյութ

Համացանցում հայտնվել է ինքնաթիռի կործանման տեսանյութը։ Նախնական տվյալներով` անձնակազմի 6 անդամներից 4-ը մահացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ալմաթիի օդանավակայանի մոտ՝ Կիզիլտու գյուղի հարևանությամբ, Ան-26 ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Ինչպես հայտնում է Sputnik Ղազախստանը, ժամը 17.20-ի սահմանում ինքնաթիռի հետ կապը կորել է:

Մեծ Բրիտանիայի թագուհին կզրկվի ավիապարկից. Եղիսաբեթ II-ը «կիսելու է» ինքնաթիռը Ջոնսոնի հետ

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը պատկանում է սահմանապահ զորամասին ու Նուր-Սուլթանի օդանավակայանից Ալմաթի էր մեկնում:

Վթարի պահին անձնակազմի 6 անդամ է եղել ինքնաթիռում։ Նրանցից 4-ը տեղում մահացել են, 2-ը` տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի մանրամասներն ուսումնասիրվում են։

Կիևի մարզում ինքնաթիռը մխրճվել է ավտոմեքենայի մեջ