ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ադրբեջանական մեդիատիրույթում տարածված ու նաև հայկական տիրույթ ներթափանցած լուրերին։
««Լիդիան Արմենիա» ստիպված է արձագանքել ընկերության վերաբերյալ հերթական անհեթեթությանը, որը տեղ է գտել ադրբեջանական մամուլում: Ընդհանրապես Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրի` Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարները մշտապես մտահոգել են Ադրբեջանին, իսկ ծրագիրը եղել է հարևան երկրի մամուլի ուշադրության կենտրոնում: Եվ ահա այժմ նրանք լուրեր են տարածում, թե իբր «Լիդիան Արմենիան» հայտ է ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հանքերի շահագործման համար: Սա իհարկե չունի և երբևէ չի կարող ունենալ որևէ կապ իրականության հետ»,– ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Լիդիան Արմենիան» նաև հայաստանյան որոշ լրատվական կայքերի է մեղադրում երկրի միջազգային խոշոր ներդրողի վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվության տարածմանը լծվելու համար:
Ընկերության համոզմամբ` Ադրբեջանին անհանգստացնում են ներդրումները Հայաստանում, բայց նաև մտահոգիչ է այն, որ նույնիսկ պատերազմից հետո ՀՀ–ում դեռ թիրախավորում են միջազգային խոշոր ներդրողին` անտեսելով երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման համար ներդրումների կարևորությունը:
Հիշեցնենք` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն` միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունը, Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու թույլտվություն ունի։ Ամուլսարը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է, գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Այն ղեկավարում է
Ամուլսարի հարցում պետություն գոյություն չունի. Ռոբերտ Քոչարյանը քննադատեց իշխանությանը
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:
Ամուլսարը ռադիոակտի՞վ է․ պատասխանում են ոչ թե ակտիվիստները, այլ մասնագետները