ՀՀ որոշ ճանապարհներ փակ են, մի շարք հատվածներ մերկասառույցով են պատվել

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 բեռնատար ավտոմեքենա է կուտակվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Պահանջում եմ Սուրենյանի հրաժարականը․ գլխավոր օդերևութաբանի հրապարակումը «կրքեր է բորբոքել»

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր (բեռնատարների համար), Կոտայքի մարզի Կոտայք-Զովաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով 6 մարդ բերման է ենթարկվել. տեսանյութ

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմանների պատճառով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԱԱԾ-ն կոռուպցիոն երևույթներ է բացահայտել Մեղրիի անցակետում. 6 հոգու կալանավորել են