ՌԱԴԻՈ

Հակամարտությունը նոր թափ է ստանում, կամ ինչու են սրվել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները

Հայ–ռուսական սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Ռուբեն Էլամիրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին, որոնք վերջին շրջանում բավականին սրվել են։
Sputnik
Հակամարտությունը նոր թափ է ստանում, կամ ինչու են սրվել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները

Չինաստանի արտգործնախարարի Վան Ինի ելույթը պատասխանն էր Ջո Բայդենի այն հայտարարությանը, թե Չինաստանը և Ռուսաստանը սպառնալիք են ազատ աշխարհի ժողովրդավարական և լիբերալ աշխարհակարգի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայ–ռուսական սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Ռուբեն Էլամիրյանը։

ԱՄՆ–ն կկարողանա՞ լռեցնել Ալիևին. Հայ դատի հանձնախումբը նոր բանաձև է պատրաստել

Չինաստանի արտգործնախարարը Պեկինում կայացած ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են աշխարհի համար խաղաղության և կայունության հիմք հանդիսանալ։ Վան Ինը միաժամանակ անդրադարձել էր ՄԱԿ-ի դերին, բազմակողմանի դիվանագիտությանը, ինչպես նաև արդի աշխարհակարգի հիմքերի պահպանման խնդրին, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 19-ի առցանց ելույթում նշել էր, որ ավտորիտար Չինաստանը և Ռուսաստանը սպառնալիք են ազատ աշխարհի համար։

Եվրոպան գտել է իր խնդիրների մեղավորին

«Չինաստանի արտգործնախարարի խոսքերն ավելի շուտ պատասխան էին, որ իրենք չեն պատրաստվում աշխարհակարգ փոխել, նրանց համար ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի գործող միջազգային նորմերը կարևորագույն հիմք են, և նրանք պատրաստվում են աշխատել այդ ֆորմատով` նաև հանդիսանալով խաղաղության և կայունության երաշխավորներ»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով`Չինաստան ու Ռուսաստանը տրամադրված են համագործակցային հարաբերություններ հաստատել Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ, սակայն այս հարցում կարևոր է նաև, թե ինչ քաղաքականություն կորդեգրի ԱՄՆ-ն և ինչպես կկարողանա հարաբերություններ կառուցել դաշնակիցների հետ Եվրոպայում։

Ռուսաստանը աստիճանաբար հաղթահարում է դոլարային կախվածությունը. Պետդումայի նախագահ