Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած քննարկումների շրջանակում առաջին հանդիպումը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր նախաձեռնած քննարկումների շրջանակում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` հանդիպումը կկայանա այսօր` մարտի 13-ին։

Հիշեցնենք՝  ՀՀ նախագահն ընդդիմադիր ուժերին ու Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հանդիպել նախագահականում։

Երեկ հայտնի դարձավ, որ այդ ձևաչափով հանդիպում չի կայանա։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց` քանի որ հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի։

Արմեն Սարգսյանը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի