Արցախի ՄԻՊ պաշտոնակատարն ու ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը քննարկել են գերիների հարցը

Արցախի ՄԻՊ գրասենյակում ընդունել են ՄԻԵԴ–ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՄԻԵԴ–ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն Արցախում հանդիպել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Սառաջյանի հետ։

ԱՀ նախագահը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ քննարկել է գերիների իրավունքների խախտումները

Ինչպես հայտնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության և նրանց հայրենիք վերադարձնելու ուղիները:

Հարությունյանը կարևորել է անհետ կորածների, գերիների տվյալների հստակեցման աշխատանքները

Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքացիական զոհերի հարազատների և վիրավորվածների իրավունքների, ինչպես նաև տեղահանված անձանց գույքային իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Քննարկվել է նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին միջազգային հարթակներում ու մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բարձրաձայնելու հարցը:

ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը գերիների հարցը քննարկել է Արցախի ԱԺ նախագահի հետ