ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Սամարայի «Սկալա» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, այժմ տարհանում են մարդկանց։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության շրջանային ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ հրդեհի ահազանգը ստացել են տեղական ժամանակով 11: 45-ին: Դեպքի վայր մեկնած հրշեջները պարզել են, որ կրակը տարածվել է կենտրոնի 2-րդ և 3-րդ հարկերում (150 քմ մակերես):
«Զոհեր և տուժածներ չկան», - ասված է հաղորդագրության մեջ:
Անապայի ափին հարյուրավոր թռչուններ ու դելֆիններ են սատկել. տեսանյութ
63.ru Telegram–ալիքի տվյալներով` հրդեհի պատճառը երկու ավտոմեքենաների բռնկումն է, կրակը տարածվել է նաև շենքի վրա: