Կիևի մարզում ինքնաթիռը մխրճվել է ավտոմեքենայի մեջ

Դեպքը տեղի է ունեցել ավիաբազայում։ Ինքնաթիռի ու ավտոմեքենայի բախման հետևանքով հրդեհ է բռնկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Կիևի մարզի Վասիլկով քաղաքի ավիաբազայում, որտեղ տեղակայված է Ուկրաինայի տակտիկական ավիացիայի 40-րդ բրիգադը, ինքնաթիռներից մեկն ավտոմեքենայի է բախվել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Ցենտր» օդային հրամանատարության մամուլի ծառայությունը:

Սամարայում առևտրի կենտրոն է այրվում, մարդկանց տարհանում են. տեսանյութ

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին՝ «Ցենտր» օդային հրամանատարության տակտիկական ավիացիայի 40-րդ բրիգադում թռիչքային հերթափոխի ավարտից հետո։ Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել:

Կործանվել է Նիգերիայի ռազմական ավիացիայի King Air 350 ինքնաթիռը. կան զոհեր

Կրակը մարվել է զորամասի հրշեջ ստորաբաժանման ուժերով։

Ավտոմեքենայի վարորդը վնասվածքներ է ստացել, վիճակը գնահատվում է բավարար։

Զորամասում կատարվում է ծառայողական քննություն, դեպքի պատճառները պարզվում են:

ՍՈւ-30 ինքնաթիռները պտտվեցին երևանյան երկնքում