Իոաննիսյանի գործը հակառուսական քարոզչությունն է. վարչապետի ՊՈԱԿ-ի ծեծկռտուքի մանրամասները

Ակտիվիստ, սորոսական ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ գնացել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» և հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՝ ի դեմս իր աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանի, կշարունակի դրվագներ պատմել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի կյանքից, որոնք ապացուցում են նրա հակառուսական առաքելությունը մեր երկրում: Այս մասին պարզ է դառնում Աֆրիկյանի Facebook-ի գրառումից։

«Շատերը Դանիելին անվանում են իրավապաշտպան, NGO-շնիկ, մինչդեռ իմ համոզմամբ նա պարզապես լոբբիստ-քարոզիչ է։ Նրա առաքելությունը Հայաստանում հակառուսական քարոզչություն իրականացնելն է»,–գրել է Աֆրիկյանը։

Մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում. Սարգսյան

Երեկ Ռաֆայել Աֆրիկյանն իր Facebook-ի էջում գրել էր, որ նոյեմբերի 4-ի և 5-ի իր գրառումներով Իոաննիսյանը լուրջ խնդիրներ է ստեղծել հայկական բանակի համար:

Նշենք, որ Իոաննիսյանը և նրա քույրը պատերազմի ժամանակ գտնվել են Արցախում։

«Այս տղան ֆեյսբուքում ինչ-որ գրառում է արած լինում հայկական կողմի նախապատրաստվելիք հակագրոհների ու դրանց ուղղությունների մասին, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում զինվորականության համար», - գրել է Աֆրիկյանը։

Նրա խոսքով՝ զինվորականներին շատ է բարկացրել նրա գրառումը։ Նրանցից մեկը փորձել է գտնել Իոսնիսյանին «ձեռքը գրանատ դնել կամ լարել Ղարաբաղից»։

Այդ գրառումից հետո` նույն օրը երեկոյան, Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ գնացել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, Աֆրիկյանին հրավիրել է դուրս։ Աֆրիկյանի հետ դուրս են եկել նաև ՊՈԱԿ-ի մի քանի աշխատակիցներ։

«Խոսակցության ընթացքում Դանիելը հայհոյել է` ծեծկռտուք հրահրելով, այնուհետև հետ քաշվելով, չի մասնակցել կռվին, արդյունքում տուժել են նրա ընկերները»,–գրել է Աֆրիկյանը։

«ՀԱԼՈ թրաստի» վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Արցախի ԱԱԾ

Նա տեղեկացրել է, որ ավելի ուշ հանդիպել են Իոնիսյանի հետ եկած տղաների հետ։ Պարզվել է, որ Դանիելը ստել է և խնդրի ողջ էությունը չի ներկայացրել տղաներին։ «Նրանց ասածների այլ ասպեկտների մասին պարզապես կլռեմ»,–գրել է նա։

Իոաննիսյանն էլ իր էջում գրել է, որ ինքը ոչ մեկին մատով չի կպել։

Նշենք, որ Ռաֆայել Աֆրիկյանը նախկինում Դանիել Իոաննիսյանի հետ աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում, սակայն, իր խոսքով, դուրս է եկել աշխատանքից՝ Իոաննիսյանի հետ գաղափարական հակասությունների պատճառով: