ՀՀ երեք մարզում ձյուն է գալիս. ո՞ր ճանապարհներն են փակ

Արդեն երկրորդ օրն է` Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վարորդը հանկարծամահ է եղել ավտոմեքենայի ղեկին

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան-«Զանգեր» հատվածը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի, Շիրակի մարզի Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների (բուք է, ձյուն), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նշենք, որ Հայաստանը երեկվանից գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Օդերևութաբանները զգուշացրել էին, որ 8-10 աստիճանով ցրտելու է։