Հարությունյանը կարևորել է անհետ կորածների, գերիների տվյալների հստակեցման աշխատանքները

Պաշտպանության նախարարը գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման հանձնաժողովի աշխատանքներին է ծանոթացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Տեղեկությունը հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Այցելության ընթացքում նախարարը եղել է նաև ՊԱՀՀ-ի տարածքում գործող Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովի աշխատավայրում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:

Հարությունյանը կարևորել է անհետ կորածների, գերիների տվյալների հստակեցման աշխատանքները

«Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է հանձնաժողովի կողմից իրականացվող՝ անհայտ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների հստակեցմանն ու գերության մեջ հատնվածների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը գերիների հարցն է քննարկել Արցախի ԱԺ նախագահի հետ

Հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել մինչ օրս իրականացված աշխատանքերն ու ընթացիկ գործունեությունը:

Հարությունյանը կարևորել է անհետ կորածների, գերիների տվյալների հստակեցման աշխատանքները

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է համալսարանում վերապատրաստվող սպաների հետ, մասնագիտական գիտելիքներից զատ կարևորել տարածաշրջանային անվտանգային հարցերին քաջատեղյակ սպայակազմի դերակատարումն անվտանգային բնույթի ճգնաժամերի լուծմանն ուղղված որոշումների կայացման գործում:

Հարությունյանը կարևորել է անհետ կորածների, գերիների տվյալների հստակեցման աշխատանքները

Հիշեցնենք, որ զինադադարից հետո անհետ կորածների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում` պահանջելով գործուն քայլեր իրականացնել իրենց տղաներին վերադարձնելու ուղությամբ։ Այս պահին Ադրբեջանում գտնվող հայ գերիների հստակ թիվը հայտնի չէ։