Հանդիպումներ ՌԴ գործարար շրջանակների հետ. քննարկվել է արտահանման ընդլայնման հարցը

«Enterprise Armenia» հիմնադրամը և Ռուսաստանի արտահանման կենտրոնը փոխըմբռման հուշագիր են ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik.Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործարար կապերն ամրապնդելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել հայ և ռուս գործարար շրջանակների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Բենզինն ու դիզվառելիքն էլի են թանկանալու. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է թանկացման պատճառները

Խոջոյանը հանդիպել է նաև Ռուսաստանի արտահանման կենտրոնի (РЭЦ) և սննդամթերքի մանրածախ «X5 Retail Group» ընկերության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրենի գլխավորությամբ։

«Առևտրային երեք խոշոր ցանցեր ընդգրկող «X5 Retail Group» ընկերության հետ քննարկվել են դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և այդ ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունները։ «X5 Retail Group»-ին համառոտ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Enterprise Armenia» հիմնադրամը և Ռուսաստանի արտահանման կենտրոնը՝ կարևորելով երկու կառույցների միջև գործարար կապերի ամրապնդումը և համագործակցության զարգացումը, կնքել են փոխըմբռման հուշագիր։

Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի փոփոխությունները

Այցի շրջանակում Խոջոյանն ու «Enterprise Armenia» հիմնադրամի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ, այցելել են նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն։ Այնտեղ գործարար շրջանակների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ քննարկել են հայ-ռուսական գործարար հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր։

Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչների հետ Խոջոյանը քննարկել է փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։

Կառավարությունը փոխում է Հարկային օրենսգիրքը, ԱԱՀ–ն տնտեսվարողներին կվերադարձվի ամեն ամիս