ԲՀԿ–ն վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Գագիկ Ծառուկյան

Քաղաքական գործիչ–գործարարը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է իրատեսորեն գնահատի իր հնարավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրի վարչապետի իր թեկնածուին: Լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Վարչապետի և ընդդիմադիր ուժերի հանդիպումը նախագահականում չի կայանա

Ծառուկյանը նշեց, որ ընդհանուր առմամբ խորհրդարանական ընդդիմությունն ունի 30 տոկոս ձայն, և հասկանալի է, որ դա բավարար չէ վարչապետի ընտրության համար ընդդիմությունից։

ԲՀԿ առաջնորդը միաժամանակ նշեց, որ իշխող ուժը հնարավորություն ունի «առաջ մղելու» իր թեկնածուին վարչապետի պաշտոնում:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը փետրվարի 25-ից անժամկետ ակցիաներ և նստացույց է անցկացնում խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։

Վայրկյան առաջ արտահերթ ընտրություններ են պետք․ Գագիկ Ծառուկյան