ՌԱԴԻՈ

ԵԱԶԲ–ի նոր նախաձեռնության շնորհիվ ծախսերը կթեթևանան, գործարքները կլինեն ավելի արագ

Տնտեսագետ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նոր նախաձեռնությանը, ըստ որի ՀՀ ԿԲ–ն միանում է ԵԱԶԲ–ի հաշվարկային ենթակառուցվածքին։ Դա թույլ կտա վճարումներն իրականացնել ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով և ուղղակի փոխարկմամբ։  
Sputnik
ԵԱԶԲ–ի նոր նախաձեռնության շնորհիվ ծախսերը կթեթևանան, գործարքները կլինեն ավելի արագ

Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ` սա ԵԱՏՄ շրջանակներում վճարումների կատարման ավելի արդյունավետ համակարգ է, մի բան, որը նախապես ծրագրված է եղել, ԵԱՏՄ երկրների միջպետական պայմանագրում նման կետ կար, որի համաձայն` երկրները միանում են հաշվարկային ենթակառուցվածքին, ինչը կարելի է միայն դրական գնահատել։ Ըստ նրա`այս քայլով թեթևանում է այն սուբյեկտների գործը, որոնք ԵԱՏՄ շրջանակներում արտահանման և ներմուծման գործառնություններ են իրականացնում։

ՀՀ Կենտրոնական բանկն ուզում է կանխել գնաճը․ ինչո՞վ է վտանգավոր «դոլարային» իրարանցումը

«Օրինակ` ոք ոք չի կարող ասել, թե այստեղից փողն ինչպես է գնում Ղազախստան, կարող է պատահել` հինգ երկրով: Դա կախված է կոնկերտ բանկից, որը պայմանականորեն ասած` ունի թղթակցային հաշիվ, ասենք, Ճապոնիայում, որտեղ նրա ղազախական գործընկեր բանկը ևս ունի նման հաշիվ։ Ուրեմն այդ փողերը, պայմանական ասած, պետք է գնային Ճապոնիա, տեղեկատվությունն այդ գումարների մասին պետք է անցներ երկար ճանապարհ։ Իբրև կանոն` այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղազախստանը, Ղրղզստանը, որտեղ կապերն այդքան ակտիվ չեն, ֆինանսական միջոցները կարող են անցնել երեք–չորս տարբեր բանկերով, իսկ հիմա գործընթացը պարզեցված է»,– նշեց ԿԲ նախկին նախագահը։   

Ասատրյանի խոսքով` այժմ կա միասնական համակարգ, որտեղ մուտք ունի նաև Հայաստանը, որի Կենտրոնական բանկն այդ վճարային համակարգի միջոցով անմիջապես կարող է կապ հաստատել ԵԱՏՄ համապատասխան սուբյեկտի հետ։ Ասատրյանի գնահատմամբ` ծախսերը կթեթևանան, որովհետև յուրաքանչյուր միջնորդ բանկ որպես կանոն ինչ–որ բան ավելացնում է, մյուս կողմից գործարքները կլինեն ավելի արագ, ու թեև դրանք հիմա իրականացվում են հիմնականում առցանց տարբերակով, այդուհանդերձ, արագության խնդիրը կար։    

Կենտրոնական բանկը դարձյալ ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Անդրադառնալով այն հարցին, թե նման նախաձեռնությունը չունի՞ արդյոք դոլարի ազդեցության գոտուց անկախ գործելու հեռահար նպատակ, Ասատրյանն ընդգծեց, որ մենք դրանով դոլարի ազդեցության գոտուց դուրս չենք գալիս, քանի որ մեր տնտեսությունն ունի դոլարային օրիենտացիա, ուստի մենք միայն վերոհիշյալ շուկայի շրջանակներում ենք անցնում այդ արժույթներին։ Ըստ նրա` մեր ամբողջ պահուստները, համակարգը, բնակչության մտածելակերպը տակավին դոլարային է։     

Տեղեկացնենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի մասնակից է և թղթակցային հաշիվներ ունի բոլոր մասնակից երկրների կենտրոնական բանկերում, ուղիղ հասանելիություն ունի տեղական բորսաներում արժույթի առևտրին, կատարում է ազգային արժութային զույգերով շուկա ձևավորողի գործառույթը:

Կենտրոնական բանկը փորձում է պահել գներն ու ֆինանսական կայունությունը. հայտարարություն