Ինչպիսի՞ն են դիմակները մանրադիտակի տակ․ ֆոտոշարք

Sputnik

Մի շարք երկրներում` այդ թվում նաև Հայաստանում, դիմակը խորհուրդ են տալիս դնել՝ դանդաղեցնելու համար COVID-19-ի տարածումը։ Ճիշտ դնելու դեպքում դրանք «բռնում» են վարակված մարդու կողմից արտաշնչած վիրուսների մի մասը, ինչպես նաև դիմակ դնողի համար որոշակի պաշտպանություն ապահովում՝ ֆիլտրելով ներթափանցող օդը։

Սպիտակ ծովում բացվել է աշխարհի առաջին ստորջրյա ցուցահանդեսը. անհավանական լուսանկարներ

Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (NIST) ու Բնապահպանության սմիթսոնյան ինստիտուտի գիտնականները ACS Applied Nano Materials ամսագրում հրապարակել էին մի հոդված, որում թեստավորել էին տարբեր գործվածքներ և պարզել, որ բամբակը խոնավության պայմաններում միջինում 33%-ով մասնիկներն ավելի արդյունավետ է ֆիլտրում, քան սինթետիկ գործվածքը։

Բժշկական դիմակների կտորը նույնպես խոնավ միջավայրում զիջում է բամբակյա գործվածքներին։

«Նոր ուսումնասիրությունը (հաշվի առնելով խոնավությունը) ցույց է տվել, որ բամբակյա գործվածքներն ավելի հարմար են դիմակներ պատրաստելու համար, քան մենք կարծում էինք», - հայտնել է NIST–ի գիտաշխատող Քրիստոֆեր Զանգմայսթերը։

Ջոն Տրավոլտայի «նոր ատրճանակն» ընդդեմ կորոնավիրուսի. համավարակի դարաշրջանի վառ գրաֆիտիներ

Պարզվել է, որ բամբակյա գործվածքների զտման արդյունավետությունն ավելի է բարձրանում խոնավության պայմաններում, քանի որ բամբակն ունի ջուրը կլանելու բարձր հատկություն։ Մարդու շնչառությունից որոշակի քանակության ջուր կլանելով, բամբակյա մանրաթելերը խոնավ միջավայր են ստեղծում գործվածքի ներսում։ Դրա միջով անցնելիս միկրոսկոպիկ մասնիկները կլանում են այդ խոնավության մի մասն ու ավելի մեծ դառնում, ինչը մեծացնում է դրանց ծուղակն ընկնելու հավանականությունը։

Քանի որ սինթետիկ գործվածքների մեծ մասը հիդրոֆոբ են, դրանք խոնավություն չեն կլանում, և մասնիկները ֆիլտրելու դրանց արդյունավետությունը խոնավ պայմաններում չի փոխվում։

Մերձերկրային ուղեծրում տիեզերական հյուրանոց կբացվի. ահա թե ինչ տեսք է այն ունենալու

Գիտնականները նշել են, որ երկշերտ բամբակյա դիմակները մարդու շնչառությունից մոտ 150 միլիգրամ ջուր են կլանում, ինչը հավասար է ջրի ընդամենը մեկ կամ երկու կաթիլի։ Եթե կտորե դիմակները շատ խոնավանան այլ պատճառով, օրինակ` եղանակի, դրանց միջոցով դժվար կլինի շնչելը և անհրաժեշտ կլինի դրանք փոխել։

1 / 8
Բամբակյա դիմակ` մանրադիտակի տակ
2 / 8
Վիսկոզինի դիմակ` մանրադիտակի տակ
3 / 8
N95 շնչառական համակարգի մեկ շերտի լայնակի հատում մանրադիտակի տակ
4 / 8
Դիմակի մանրաթելերը` մանրադիտակի տակ
5 / 8
Պոլիէսթերե դիմակների մանրաթելերը` մանրադիտակի տակ
6 / 8
Դիմակի մանրաթելերը` մանրադիտակի տակ
7 / 8
Բամբակի եւ վիսկոզայի դիմակների մանրաթելերը` մանրադիտակի տակ
8 / 8
Պոլիէսթերե դիմակների մանրաթելերը` մանրադիտակի տակ