Մեր պարտության ամենամեծ պատճառն այն էր, որ բանակը պատրաստ չէր․ Արայիկ Հարությունյան

Նախագահը հույս ունի, որ ապագայում բանակցությունների միջոցով գոնե ԼՂԻՄ-ի կորցրած տարածքները կվերադարձվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. 1994-ից ի վեր յուրաքանչյուր օրը պատերազմն ավելի մոտ էր դարձնում, ինչին մենք չէինք պատրաստվում։ Արցախյան վերջին պատերազմում կրած ծանր պարտությանն անդրադառնալով՝ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ ԱՀ ՊԵԿ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նա շեշտել է, որ պարտության ամենամեծ պատճառն այն էր, որ բանակը պատրաստ չէր պատերազմին։

«Արտակ Դավթյանը նշանակվում է, որ բանակը մինչև վերջ քանդի». Մովսես Հակոբյան

Նախագահի խոսքով՝ իր կողմից արվել է ամեն ինչ օր առաջ պատերազմը դադարեցնելու համար։

«Անկախ ամեն ինչից՝ մենք ունենք մեր երկիրը կառուցելու լուսավոր, պայծառ հնարավորություններ։ Ես նոյեմբերի 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին չէի էլ կարող երազել, որ նման հնարավորություն ենք ունենալու»,- նշել է նախարարը։

Մարտին սպասվող նոր պատերազմի մասին լուրերը նախագահն անվանել է «հիվանդ երևակայության արդյունք»։

Նրա խոսքով՝ չնայած տարածքային կորուստներին, Արցախի անվտանգությունն առավել քան երբևէ ապահովված է։ Այս համատեքստում նա շեշտել է ռուս խաղաղապահների ներկայության կարևորությունը։

Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»

Նախագահը կոչ է արել զարգացնել երկիրը՝ չդադարելով մտածել այն մասին, որ ապագայում հնարավորություն է լինելու քաղաքական եղանակով, բանակցությունների միջոցով գոնե հետ բերելու ԼՂԻՄ-ի կորցրած տարածքները։

Հիշեցնենք` Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են